Համաշխարհային բանկը համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3,2 տոկոս
Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելփասը հայտնել է, որ բանկը 2022 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 3,2 տոկոս
Դեւիդ Մելփասը տնտեսական ակտիվության դանդաղեցման գործոններից է անվանել Ուկրաինայի իրադարձությունները, Չինաստանում կորոնավիրուսային արգելափակումները, էներգակիրների, պարարտանյութի, սննդամթերքի գների բարձրացումը, տոկոսադրույքների բարձրացման մեծ հավանականությունը: