G7-ի գագաթնաժողովի անցկացման վայրի մասին Ճապոնիան կհայտարարի հունիսի վերջին
Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են Յոթի խմբի (G7) երկրների ղեկավաների գագաթնաժողովի անցկացման վայրը որոշել մինչեւ հունիսի վերջը: Ադ մասին ապրիլի 18-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը՝ Հիրոկաձու Մացունոն։
«Կառավարությունը մտադիր է (գագաթնաժողովի) անցկացման վայրն ընտել մինչեւ հունիսի վերջը»,- ասել է Մացունոն:
Kyodo գործակալության տվյալներով՝ որպես G7-ի ղեկավարների հանդիպման անցկացման վայր նկատի են առնվում Հիրոսիման, Ֆուկուոկան կամ Նագոյան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: