Եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների. Հովիկ Աղազարյան
24 news.am-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է՝ եթե Ազատության հրապարակում հասարակության թիվը մեծ լինի, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացվեն։
«Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի երկու մասի, և հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, ապա եթե չգնաս ընտրության, ի՞նչ անես: Պառլամենտական երկիր ենք, եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների, բայց, բնականաբար, դա չի լինի վաղը չէ մյուս օրը, հավանաբար մեկ տարի հետո կլինի»,- ասել է իշխանական խմբակցության պատգամավորը: