Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելուն. Էրդողան
Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելուն, չնայած այն հանգամանքին, որ բանակցությունները վերջերս փակուղի են մտել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Մեր երկու հարևանների միջև զինադադարի, այնուհետև տևական խաղաղության հասնելը կլինի հանուն մարդկության արված լավագույն բաներից մեկը»,- ասել է Էրդողանը։
Նա հայտարարել է, որ Ուկրաինայում հարձակումները դանդաղեցրել են Անկարայի միջոցով Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հաջող ընթացքը։