Մակրոնը նշել է, թե ինչու չի զանգահարում Պուտինին
«Բուչայում և այլ քաղաքներում մեր հայտնաբերած ջարդերից հետո պատերազմն այլ ընթացք ստացավ, ուստի այդ ժամանակվանից ես այլևս ուղիղ չեմ խոսել Պուտինի հետ, բայց չեմ բացառում, որ ապագայում էլ կխոսեմ»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ France 5 հեռուստաալիքի եթերում:
Մակրոնը պարբերաբար զանգահարում էր Պուտինին պատերազմի առաջին շաբաթներին, և այդ կերպ փորձում էր դադարեցնել պատերազմը։
«Մենք միշտ պետք է պատրաստվենք վաղվա օրվան՝ խաղաղությանը, և դա հնարավոր չէ անել առանց մյուս կողմի հետ քննարկման»,- հավելել է Մակրոնը։ «Մենք կոչված ենք լինելու ապագա օրվա երաշխավորների թվում»: