Էրդողանը խոսել է Թուրքիայի կարևորության մասին
Ուկրաինայում տիրող իրավիճակը ցույց է տվել Թուրքիայի կարևորությունը ԵՄ-ի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը, Թուրքիայի միջնորդությունը, մեր ջանքերը ցույց տվեցին, թե որքան կարևոր է մեր երկիրը ԵՄ-ի համար»,- ասել է թուրք առաջնորդը իր կուսակիցներին ուղղված ելույթի ժամանակ։