Ռուսական զորքերը հարձակում են սկսել ուկրաինական դիրքերի վրա
Ռուսական զորքերը հարձակում են սկսել ուկրաինական դիրքերի վրա Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, որտեղ գտնվում են քաղաքի ուկրաինացի պաշտպանների հիմնական ուժերը, հայտնում է Meduza-ն։
Ինչպես հայտարարել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» առաջնորդներից Էդուարդ Բասուրինը, գրոհային խմբերը, որոնք հատուկ ընտրվել են Ազովստալի վրա հարձակման համար, արդեն «սկսել են իրենց աշխատանքը»։ Նրա խոսքով՝ գործողությունն իրականացվում է ռուսական ավիացիայի և հրետանու աջակցությամբ։
Միևնույն ժամանակ, Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ միայն գերհզոր ռումբերով հարվածում են Ազովստալին, այլև շարունակում են հրետանու և տանկերի քաոսային հարվածները Լևոբերեժնի շրջանի բնակելի հատվածին։