Ռուսական ալյուրն Իրան կգնա Ադրբեջանի տարածքով
Ռուսաստանի Սարատովի մարզում գտնվող Էնգելսի ալրաղացն իր արտադրանքի մի մասը կարտահանի երկաթուղով, գրում է AiF-Saratov-ը։
Տեղեկությունների համաձայն՝ գործարանը մարտին համագործակցության պայմանագիր է կնքել Վոլգայի տնօրինության հետ՝ տերմինալի և պահեստային համալիրի կառավարման համար։ Նախատեսվում է, որ առաջին աշխատանքները կսկսվեն ապրիլին։
Սարատովի ալյուրը Վոլգայի երկաթուղու Անիսովկա կայարանից կառաքվի Ադրբեջան (Աստարա կայարան), այնուհետև կհասցվի Իրան։ Խմբաքանակների ամսական ծավալը կկազմի 2 հազար տոննա (36 ծածկված վագոն)։