Արցախի պահպանողական կուսակցությունը միացել է Արցախի ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությանը (տեսանյութ)
Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցությունն այսօր այլ արտախորհրդարանական կուսակցությունների հետ պաշտոնապես սատարել և միացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի ապրիլի 14-ի հայտարարությանը։
Արցախի պահպանողական կուսակցությունը միշտ լինելու է իր ժողովրդի կողքին և շարունակելու է պաշտպանել հայրենի երկրի ու պետության շահերը։
Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին պետությանը և Արցախի պահպանողական կուսակցությանը»: