Արևմուտքն Ուկրաինային մղում է պատերազմելու մինչև վերջին զինվորը. Շոյգու
«ՌԴ ԶՈւ-ն հետևողականորեն իրականացնում է Դոնեցկի և Լուգանսկի ազատագրման ծրագիրը, զինծառայողները ցուցաբերում են խիզախություն և հերոսություն մարտական առաջադրանքները կատարելիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գեներալը վստահ է, որ Ռուսաստանը մնում է իր քաղաքացիների անվտանգության հուսալի երաշխավորը, և որ վերջին ամիսների իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե որքան կարևոր է Ռուսաստանի համար շարունակել կատարելագործել իր բանակը։
Շոյգուն ասել է նաև, որ Վաշինգտոնը և «իր վերահսկողության տակ գտնվող արևմտյան երկրները» ամեն ինչ անում են Ուկրաինայում ռազմական գործողությունները երկարաձգելու համար։
«ԱՄՆ-ը և վերահսկվող արևմտյան երկրներն ամեն ինչ անում են «հատուկ ռազմական գործողությունը» հնարավորինս երկարաձգելու համար։ Օտարերկրյա զենքի մատակարարումների աճող ծավալները ակնհայտորեն ցույց են տալիս Կիևին սադրելու նրանց մտադրությունները՝ կռվել մինչև վերջին ուկրաինացիները»,- ասել է պաշտպանության նախարարը։