Փաշինյանը ժամանել է Մոսկվա. Պուտինի հետ հանդիպումը տեղի է ունենալու օրվա երկրորդ կեսին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են Հայաստանի եւ Ռուսաստանի պետական օրհներգերը:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: