Չավուշօղլուն խոսել է ուկրաինական կողմի պահանջների մասին
Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակասությունների դիվանագիտական կարգավորման ուղիները չեն չորացել, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի դիվանագիտության ղեկավար Պյոտր Սիյարտոյի հետ Անկարայում կայացած համատեղ ասուլիսում։
Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների պահանջներից է երկրի անվտանգության երաշխավորումը։
«Անկարան ակտիվորեն շփվում է այդ հարցով ինչպես Կիևի, այնպես էլ այլ երկրների հետ, որոնց ուկրաինական կողմը ցանկանում է տեսնել որպես իր անվտանգության երաշխավոր։ Ուկրաինան ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ, ինչպես ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը: Կարծիքներ են արտահայտվում նման տարբերակի դեմ, քննարկվում են իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ուղիներ»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։