Արեստովիչը նշել է, որ ՆԱՏՕ-ի բազային հարվածելու դեպքում պատերազմը կտևի 3 օր
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի բազայի վրա ռուսական հարվածի հավանականությունը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով, այս դեպքում պատերազմն այնուհետ կտևի մի քանի օր։
«Դե թող անեն։ Կարծում եմ, որ այդ ժամանակ պատերազմը կտևի երեք օր»,- ասել է Արեստովիչը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարության՝ ազգային անվտանգության առաջին խորհրդական Փիթեր Ռիկեթսը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի բազան հարվածելու հնարավորությունը՝ Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու համար։