Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրն աջակցում է հացադուլ հայտարարած տղաներին, կոչ է անում բոլոր մայրերին հրապարակ գալ
«Որդիս՝ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը, թշնամու 4 տանկ է խոցել, մխրճվել է թշնամու պաշտպանության խորքը, մարտական խնդիրներ լուծել, հիմա եկել եմ այս տղաներին շնորհակալություն հայտնելու, որ որդուս կյանքի, արյան գնով պահած հայրենիքի համար պայքարում են»,-ասել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրն այսօր Ազատության հրապարակում։
Լիդա Առուշյանյանը կոչ է անում բոլոր մայրերին գալ Ազատության հրապարակ։
«Կորցնելու էլ ինչ ունենք, մինչև կյանքի վերջին վայրկյանը պիտի ատամներով պահենք հայրենիքը, չէ որ հենց դա արեցին մեր որդիները։ Եթե հիմա ցավից լռում ենք, հանդուրժում ղեկավարների ստոր քաղաքականությունը, նշանակում է ուրանում ենք մեր զավակների սխրանքները», - շեշտել է նա։