Մեր տարածաշրջանի գլխավոր քաղաքական հարցը ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է. Նիկոլ Փաշինյան
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի արդյունավետ բանակցություններ անցկացնել կարևորագույն հարցերի շուրջ:
«Մեր տարածաշրջանի գլխավոր քաղաքական հարցը ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է, ես վստահ եմ, որ այսօր մենք այդ մասին էլ կխոսենք։ Իմ այցը շատ հագեցած օրակարգով է, բայց այդ օրակարգի մեծ մասը կապված է այս բանակցությունների, այսօրվա հանդիպման հետ։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի արդյունավետ բանակցություններ անցկացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ։