Հանդիպել են Բայրամովն ու Տոյվո Կլաարը
Բաքվում կայացել է ունեցել ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Որպես շարունակություն ապրիլի վեցին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման, կողմերը մտքեր են փոխանակել ռեգիոնում ներկայումս տիրող իրավիճակի մասին, անդրադարձել նաեւ այն քայլերին, որոնք ձեռնարկվել են երկու երկրների կողմից հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, այդ թվում նաեւ այն հարցերի, որոնք կապված են Բրյուսելյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ։ Հանդիպմանը ընդգծվել է ռեգիոնում անվտանգության եւ խաղաղության ապահովման, այդ թվում նաեւ սահմանների դելիմիտացիայի, խաղաղության համաձայնագրի, հումանիտար քայլերի եւ բոլոր կոմունիկացիաների բացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի կարեւորությունը։