Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելը երկարաձգել պատերազմը չի նշանակում․ ԵՄ
ԵՄ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Եվրամիության կողմից Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելը պատերազմը երկարաձգել չի նշանակում, նշանակում է օգնել այդ երկրին՝ պաշտպանվել:
«Ավելի շատ զենքը չի նշանակում ավելի երկար պատերազմ, նշանակում է ավելի շատ հնարավորություններ Ուկրաինայի համար՝ պաշտպանելու իր երկիրը, իր քաղաքացիներին»,- ասել է Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ԵՄ-ն երկարաձգում պատերազմը՝ ավելի շատ զենք տրամադրելով Ուկրաինային և ի՞նչ է անում Բրյուսելը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։