Ռուսաստանի դեսպանատունը հորդորել է ԱՄՆ-ին հրաժարվել շրջափակման և պատժամիջոցների քաղաքականությունից
Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել իրենց արտաքին քաղաքականության մեջ պատժամիջոցների և շրջափակման քաղաքականությունից։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։
Ռուսաստանի Դաշնության դիվանագետները նշել են, որ «երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան դրա բացակայությունը»։
«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հրաժարվի իրենց արտաքին քաղաքականության մեջ շրջափակման և պատժամիջոցների ապարդյուն քաղաքականությունից», - ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ: