«Ես չգիտեմ». Բայդենը պատասխանել է Կիև մեկնելու հարցին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվում է այցելել Կիև, ասել է, որ դեռ չգիտի։
«Ես չգիտեմ»,- ասել է Բայդենը Նյու Հեմփշիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ Բայդենը կայցելի անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն քննարկում են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցն Ուկրաինա՝ համերաշխություն դրսևորելու համար: