Իտալիան կհրաժարվի գազի դիմաց վճարել ռուբլիով
Իտալիան կհրաժարվի կատարել Մոսկվայի պահանջած գազի դիմաց վճարման նոր պայմանները, եթե Եվրամիությունը ճանաչի այդ գործողությունները որպես հակառուսական պատժամիջոցների խախտում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ավելի վաղ ԵՄ-ն նախնական գնահատման ժամանակ եզրակացրել էր, որ ռուսական գազի համար ռուբլով վճարելու պայմանները պատժամիջոցների խախտում են։
Իտալիայի կառավարությունը սպասում է, որ Բրյուսելը կավարտի իր իրավական վերանայումը նախքան քայլեր ձեռնարկելը, նշում է գործակալությունը: