Ուկրաինայի գործընկերները Կիևին տրամադրել են ռազմական ինքնաթիռներ. Պենտագոն
Ուկրաինայի գործընկերները Կիևին տրամադրել են ռազմական ինքնաթիռների և պահեստամասերի լրացուցիչ խմբաքանակ՝ երկրի տրամադրության տակ գտնվող ինքնաթիռների վերանորոգման համար, որոնք վնասվել են կամ անսարք են եղել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Ուկրաինացի զինվորականները ստացել են լրացուցիչ ինքնաթիռներ և ավիացիոն մասեր՝ օգնելու նրանց օդ բարձրանալ»,- ասել է Քիրբին:
Քիրբին չի հստակեցրել, թե որ երկրներն են ինքնաթիռները տրամադրել Կիևին, սակայն ընդունել է նոր մատակարարումների փաստը՝ հավելելով, որ Ուկրաինան այժմ ավելի շատ մարտունակ կործանիչներ ունի, քան երկու շաբաթ առաջ: