Ռուսաստանը կապահովի Դոնբասում կյանքի բնականոն հունը․ Պուտին
«Դոնբասում տեղի ունեցած ողբերգությունը Ռուսաստանին ստիպեց «հատուկ ռազմական գործողություն» սկսել Ուկրաինայում, ինչի մասին այսօր բոլորը քաջատեղյակ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը կարծում է, որ Ռուսաստանը կապահովի Դոնբասում կյանքի բնականոն հունը, և վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի շնորհիվ այնտեղ խաղաղություն կգա։
Խոսելով «ռազմական հատուկ գործողության» մասին՝ ՌԴ ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանը հետևողականորեն կգործի և կհասնի մի իրավիճակի, երբ «Դոնբասում կյանքը աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն»։