Կադիրովը հայտարարել է Կամեննայա և Ստարայա Կրասնյանկա բնակավայրերը չեչեն զինվորների կողմից գրավելու մասին
«Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինվորականների հետ հատուկ գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Կամեննայա և Ստարայա Կրասնյանկա բնակավայրերը։ Այս մասին հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Ախմատի հատուկ նշանակության ջոկատի զինվորները Լուգանսկի Հանրապետության զինծառայողների հետ միասին գրավել են Կամեննայա և Ստարայա Կրասնյանկա բնակավայրերը»,- գրել է Կադիրովը՝ հավելելով, որ գործողությունն անցել է անձնակազմի մեջ առանց զոհերի։
Նա ասել է, որ մոտ ապագայում մարտիկները պետք է մաքրեն բնակավայրերը և մարդասիրական օգնություն կազմակերպեն տեղի բնակչության համար։