Մեզ դեռ ներկայացնում է մի մարդ, որը բացահայտ խոսում է Ղարաբաղը հանձնելու անհրաժեշտության մասին. Արմեն Աշոտյան
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ներկայացնում է Հայաստանը։ Եվ նա պատրաստ է վաճառել իր հայրական տունը։
Գնորդներն, ինչպես նշել է քաղաքական գործիչը, բավական շատ են, եւ բոլորն անպայման կցանկանան «փայ մտնել»։
«Այստեղ պետք է հասկանալ, որ խնդիրը ոչ թե նրանց, այլ մեր մեջ է։ Ի վերջո, մեզ դեռ ներկայացնում է մի մարդ, որը բացահայտ խոսում է Ղարաբաղը հանձնելու անհրաժեշտության մասին։ Եվ նա դեռ մնում է իշխանության ղեկին։ Արտաքին աշխարհը շփվում է այս մարդու հետ՝ ելնելով բացառապես իր սեփական շահերից»,- պարզաբանեց ընդդիմադիրը։
Իսկ Փաշինյանը, նրա խոսքով, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին «աշխարհաքաղաքական շպագատ իջավ»՝ ապահովելով բանակցություններ ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մոսկվայում՝ չնայած վերջիններիս միմյանց հետ աննախադեպ առճակատմանը։