Կիևում հանդիպել են Զելենսկին ու Շառլ Միշելը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Twitter-ում գրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ խոսել է քննարկած հարցերի մասին։
«Շառլ Միշելն այսօր Կիևում է։ Մենք քննարկել ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը, պաշտպանական և ֆինանսական աջակցությունը մեր պետությանը, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխանությունը։
Շնորհակալ եմ նրան բովանդակալից հանդիպման և համերաշխության համար»,- ասել է Ուկրաինայի պղեկավարը։