Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի ազատագրման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի ազատագրման մասին։
Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը, չնայած դրան, ուկրաինացի մոտ 2000 զինվորականներ արգելափակված են մնում Ազովստալ արդյունաբերական գոտու տարածքում։
«Մարիուպոլի շրջափակման ժամանակ ուկրաինական բանակի ստորաբաժանումների թիվը քաղաքում կազմում էր ավելի քան 8 հազար մարդ»,- ասել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերին երեքից չորս օր է անհրաժեշտ՝ Ազովստալում աշխատանքները ավարտելու համար, որտեղ արգելափակված է ուկրաինացի զինվորականները։