Մակրոնը պատրաստ է մեկնել Կիև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է մեկնել Կիև, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը France Info հեռուստաալիքի եթերում։
«Նախագահ Մակրոնն ասել է, որ պատրաստ է կրկին մեկնել Կիև, երբ իմաստ ունենա, երբ այս այցը կարող է նպաստել կարգավորման առաջընթացին»,- Աթալի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Միաժամանակ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նման այցը կարող է լինել առաջինը Մակրոնի՝ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում։