Հացադուլի դիմած երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոչ թե բժիշկներով, այլ ոստիկաններով. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազատության հրապարակում չորրորդ օրը պայքարի ծայրահեղ քայլի` հացադուլի դիմած պատերազմի մասնակից երիտասարդների հարեւանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոչ թե շտապօգնության, այլ ոստիկանության մեքենայով, ոչ թե բժիշկներով, այլ` ոստիկաններով։
Հիշում եմ, երբ ահաբեկիչներին ազատ արձակելու պահանջով բանդայի պարագլուխներից մեկը հացադուլ էր հայտարարել, աշխարհիկ և հոգևոր առաջնորդներից էլ մարդ չմնաց նրան այցելելու համար, իսկ հայրենիքի պաշտպանության համար պատերազմի մասնակից ուսանողները, ովքեր շարունակում են իրենց մեծագույն հարստությունը` Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու պայքարը դեռ սպասում են մարդկանց զորակցությանը»։