Շոլցին սպառնում է հրաժարական՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով
Ընդդիմությունը կարող է օգտվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքից և հրահրել նրա հնարավոր հրաժարականը՝ Բունդեսթագում բարձրացնելով Ուկրաինայի լրացուցիչ սպառազինման հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ Spiegel-ին հղումով։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ գերմանական CDU կուսակցության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հաջորդ շաբաթ կարող է խորհրդարանի լիագումար նիստին առաջարկ ներկայացնել Կիևին ծանր սպառազինություն մատակարարելու վերաբերյալ, որը կհանգեցնի օրենքի հստակ վերանայմանը։