Պատերազմը կավարտվի միայն Զելենսկու և Պուտինի ուղիղ բանակցություններից հետո․ Պոդոլյակ
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է ավարտվել երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների միջոցով։ Միաժամանակ, ուկրաինական կողմի դիրքորոշումները պետք է լինեն ամուր, մտածված և իրավաբանորեն ստուգված»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է РБК-Украина-ն։
Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահը բանակցությունների ընթացքում կկարողանա Պուտինին փոխանցել Ուկրաինայի համար առանցքային, հիմնարար կետերը։
«Նրանք ունեն բավարար ռեսուրսներ, բավականաչափ հրթիռներ, ցավոք, նրանք շարունակում են ռմբակոծել մեր քաղաքները։ Նրանք դեռևս ունեն կենդանի ուժ և տեխնիկա։ Ուստի, եկեք սպասենք որոշ ժամանակ, իսկ հետո կկարողանանք ապագա երկկողմ հանդիպումներում դատել կողմերի, առաջին հերթին՝ Ուկրաինայի նախագահի դիրքորոշումները»,- ասել է Պոդոլյակը։