Թուրքիան Սև ծովում գազի արդյունահանման մեջ կներդնի գրեթե 10 միլիարդ դոլար
Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովում բնական գազի արդյունահանման և փոխադրման համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Sabah թերթը։
Ակնկալվում է, որ այս ներդրումների արդյունքում Անկարան կկարողանա տարեկան արդյունահանել մոտավորապես 14 միլիարդ խորանարդ մետր բնական գազ Զոնգուլդակ նահանգի հանքավայրերից և Սաքարյա գազի հանքավայրից: Այն նաև կապահովի ավելի քան 1000 աշխատատեղ։
2020 թվականի օգոստոսին նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան բնական գազի մեծ պաշարներ է հայտնաբերել Սև ծովում։