Առաջիկա օրերին դուք ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի գործողությունների, ավելի կոնկրետ գործողությունների. Վանեցյան
Ինչ վերաբերում է մնացած ուժերի կողմից պայքարը սկսելուն, ապա ամբողջ ճանապարհային քարտեզը կա, մեզ հայտնի է, գիտենք, մեր ընդդիմադիր գործընկերների հետ մշտապես քննարկման մեջ ենք: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նստացույց հայտարարած Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր մյուս գործիչները երբ են սկսելու պայքարը:
«Առաջիկա օրերին դուք ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի գործողությունների, ավելի կոնկրետ գործողությունների, որի մասին խոսելն անմաստ է, դուք ձեր աչքով պետք է տեսնեք»:
Նա նշեց, որ այս ընթքացքում ակտիվացել են իշխանությունների ֆեյք-բանակները:
«Լրատվական դաշտում իրենց շատ վատ են պահում և փորձում են մոլորեցնել մեր հանրությանը»,- ասաց Վանեցյանը: