Ադրբեջանում լուսանկարներ են հրապարակել Լաչին քաղաքը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունից․ (ֆոտո)
Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալությունը շարունակում է Լաչին քաղաքը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը։
Նոր մայրուղու երկարությունը 32 կմ է։ Նախագծի համաձայն՝ երթևեկելի մասի լայնությունը, որն ունենալու է երթևեկության 2 գոտի, կլինի 7 մետր, ստորգետնյա հատվածի լայնությունը՝ 12 մետր։
Այս պահին ճանապարհի երկայնքով ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն ընթացիկ տարում ավարտին հասցնելու համար տարածք են ներգրավվել անհրաժեշտ քանակությամբ ուժեր։ Ադրբեջանական Minval.az-ը լուսանկարներ է հրապարակել ճանապարհի շինարարական աշխատանքներից։