Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությանը, անկախությանը սպառնացող վտանգի դեպքում․ Վիկտոր Բոնդարև
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությանը, երկրի ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում։
Այս մասին գրել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը Telegram-յան իր ալիքում։
Նա մասնավորապես նշել է․
«Ռուսաստանն անգնահատելի և վճռորոշ ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Իսկ խաղաղապահներն այժմ կանխում են դրա կրկնությունը, խաղաղ բնակչության հնարավոր ցեղասպանությունը»,- գրել է նա։