Իսպանիայի և Դանիայի վարչապետները ժամանել են Կիև
Հինգշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ժամանել են Կիև, հայտնում է RTVE-ն։
«Հենց նոր եմ ժամանել Կիև. Ուկրաինան ունի Իսպանիայի աջակցությունը, համերաշխությունն ու հանձնառությունը»,- ասել է Սանչեսը։
Ղեկավարներն այցելել են Բորոդյանկա, և այցից հետո ակնկալվում է, որ նրանք համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։