Վոլոդինն ասել է, որ այժմ Ռուսաստանը «վերադարձնում է իր տարածքները»
Այսօր Պետդումայում Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան ներկայացրել է Կենտրոնական բանկի աշխատանքի տարեկան հաշվետվությունը։ Արտերկրում Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստների սառեցման հարցի քննարկման ժամանակ Վոլոդինն ասել է հետևյալը.
«Մենք ռեսուրսներ չենք կորցրել. նրանք սառել էին։ Մենք պետք է վերադարձնենք դրանք: Եվ այսպես պետք է խնդիր դրվի։ Մեզնից շատ բան է վերցվել։ Այժմ երկիրը վերականգնում է և՛ այդ ակտիվները, և՛ տարածքները։ Գումարը կվերադարձնենք, տոկոսները նույնպես կվճարվեն։ Պետք է հավատալ դրան»: