ԱՄՆ-ը զենքով չորս ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ից ևս չորս ինքնաթիռ է ժամանել Ուկրաինային ռազմական աջակցությամբ, այդ թվում՝ հաուբիցներ, հայտնում է Ազատություն ռադիոկայանը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ևս չորս ինքնաթիռ է ժամանել՝ 800 միլիոն դոլարի ռազմական օգնության մասին հայտարարությունից հետո»,- ասել է Պենտագոնի պաշտոնյան:
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյայի խոսքով՝ ուկրաինացի հրահանգիչներն արդեն սկսել են այս տեսակի զենքի ուսուցումը։
«Այս վարժանքները կտևեն մոտ մեկ շաբաթ, որից հետո հրահանգիչները կվերադառնան Ուկրաինա՝ դասավանդելու իրենց գործընկերներին»,- ասաց նա։