Մարիուպոլում արդեն հնարավոր է սկսել խաղաղության հաստատումը՝ վերադարձնելով բնակչությանը իրենց տները. Շոյգու
Ազովստալում արգելափակված ուկրաինացի զինվորականները ոչ մի կերպ չեն կարող ազդել Մարիուպոլում խաղաղ կյանքի հաստատման վրա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գործողությունը շարունակվում է ըստ պլանի։ Մարիուպոլը, որը դարձել է ազգայնական կազմավորումների կենտրոնացման վայր, ազատագրվել է։ Այսօր ՌԴ պաշտպանության նախարարը զեկուցել է, որ այժմ արդեն հնարավոր է սկսել խաղաղության հաստատումը՝ վերադարձնելով բնակչությանը իրենց տները, ինչը նրանք կանեն հիմա»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։