Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել Էրդողանի հետ․ Պեսկով
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պատրաստվում խոսել թուրք գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ»։ Այս մասին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը պարզաբանել է, որ «խոսքը հնարավոր հեռախոսազրույցի մասին է»։
«Առայժմ դա Պուտինի գրաֆիկում չկա»,- պարզաբանել է նա։