Արեստովիչը խոսել է ռուսների` «Ազովստալը» գրոհելուց հրաժարվելու մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանը հրաժարվել է Ազովստալի վրա հարձակումից՝ Դոնբասում զորքերն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Արեստովիչի խոսքերին։
«Սա նշանակում է հետևյալը. նրանք ֆիզիկապես չեն կարողանում վերցնել «Ազովստալը», մեր պաշտպանները շարունակում են պահել այն։ Բայց հրաժարումը կարելի է բացատրել նրանով, որ նրանք իրենց զորքերի մի մասը տեղափոխեցին հյուսիս՝ ուժեղացնելու իրենց ուժերը, որոնք կատարում են Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմանները հասնելու խնդիրը։ Ես անմիջապես կասեմ, որ նրանք չեն կարողանա դա անել»,- ասաց Արեստովիչը: