«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի ահազանգ է ստացվել
ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է՝ այս պահին օդանավակայան են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: