Մենք պետք է միասնական լինենք եւ կանխենք թե Հայաստանի թուրքացման, թե Արցախի հայաթափման մասով ռիսկերը: Այլ տարբերակ չկա. Արամ Վարդևանյան
Ազատության հրապարակում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» խորագրով քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նշել է՝ Սահմանադրական դատարանը 2010-ի իր հայտնի որոշմամբ շատ կարեւոր մի արձանագրում արեց. ասաց՝ Սահմանադրությունը բարձրագույն ուժ ունեցող Մայր փաստաթուղթն է, բայց Անկախության հռչակագիրն ավելի բարձր է:
«Այսինքն Սահմանադրությունը մի կարմիր գծեր է նախագծում, բայց Անկախության հռչակագիրն ավելի բարձր նշաձողով կարմիր գծեր է սահմանել: Բայց այս իշխանությունների համար որեւէ օրենք, սահմանադրություն, Անկախության հռչակագիր ոչ մի նշանակություն չունի» Դրա համար պետք է զարթնենք թմբիրից:
Ես որեւէ երաշխիք չունեմ, որ այս պարզ ճշմարտությունը, որ ՍԴ-ն արձանագրել է, իշխանության համար ունի որեւէ նշանակություն: Հետեւաբար մենք պետք է միասնական լինենք եւ կանխենք թե Հայաստանի թուրքացման, թե Արցախի հայաթափման մասով ռիսկերը: Այլ տարբերակ չկա»,-ընդգծեց նա: