Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական ծրագրեր են իրականացնում, դրանք պետք է արձագանքի արժանանան. Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները մասնակցել են Ազատության հրապարակում ընթացող հանրային քննարկումներին և խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրենց առաջարկն իշխանությունների կողմից մերժելու մասին:
«Այն պատճառաբանությունը, որը նրանք են բերում, ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները։ Լսումների կազմակերպումը պարտավորություն է, որը պետք է իրականացվի։ Այն, ինչն իրենք են անում, Սահմանադրության, օրենքների խախտում է։ Այսինքն, նրանք ասում են՝ տեխնիկական պատճառներով խախտում են Սահմանադրությունն ու օրենքները»,- ասել է Արմեն Ռուստամյանը։
Նա ընդգծել է՝ Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական ծրագրեր են իրականացնում, դրանք պետք է արձագանքի արժանանան։