Տղաներն այսօր մեր` Անկախության սերնդի ներկայացուցիչներիս, արժանապատվության համար են պայքարում. Ասպրամ Կրպեյան
Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյամ գրառում է արել.
«Ամեն տարի Հայրիկիս տարեդարձին ընդառաջ մի գեղեցիկ անակնկալ-նվեր |երգ, նկար, բանաստեղծություն, հին նկարների\տեսագրությունների վերամշակված տարբերակներ| ենք ստանում որպես երախտիքի նշան:
Այս տարի ուզում եմ խոսել 2015-ին` Հայրիկիս ծննդյան 50-ամյակին ստացածս ամենաջերմ նվերից |տե´ս գրառմանը կից|:
Նկարը նկարել էր ժամկետային զինծառայող Արթուր Ավագյանն իր զորամասի շենքերից մեկի պատին:
Արդեն 4 օր է Արթուրն ու իր ընկեր Նվերը Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են իրականացնում` ի պաշտպանություն Արցախի, ի պաշտպանություն մեր հավաքական արժանապատվության:
Արթուրն ու Նվերն իմ սերնդակիցներն են:
Իրենք այսօր մեր` Անկախության սերնդի ներկայացուցիչներիս, արժանապատվության համար են պայքարում:
Իրենք գիտեն Հայրենիքը որտեղ է սկսվում ու ավարտվում:
Իրենք գիտեն Հայրենիքի անվտանգության ու մեր բոլորիս խաղաղ կյանքի համար մատուցված նվիրական զոհողության գինը:
Այսօր տղաները` «Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում» պահանջով, ստորագրահավաքի մեկնարկն ազդարարեցին:
Միացի´ր ստորագրահավաքին, որ տղաները րոպե առաջ դադարեցնեն հացադուլը:
Հ.Գ. լուսանկարում Արթուրի հետ եմ` հացադուլի առաջին օրը:
Ձեր`
Ասպրամ»: