Մենք անկեղծորեն բարեկամության ձեռք ենք մեկնում մեր հարևան Հունաստանին. Հուլուսի Աքար
«Թուրքիան ձգտում է ապահովել, որ Անկարայի և Աթենքի միջև առկա տարաձայնությունները լուծվեն խաղաղ ճանապարհով»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։
Նա նշել է, որ Թուրքիան միշտ մեկ քայլ առաջ է գնալու խաղաղության ճանապարհին։
«Մեր նպատակն է արդար կերպով կիսել Էգեյան ծովի բոլոր հարստությունները: Էգեյան ծովը բարեկամության ծով է։ Թուրքիան դրան է ձգտում։ Մենք անկեղծորեն բարեկամության ձեռք ենք մեկնում մեր հարևան Հունաստանին»,- ասել է նախարարը։