Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
«Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Ֆինլանդիայի նախկին արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ՝ հինգշաբթի՝ ապրիլի 21-ին, ֆինն քաղաքական գործիչները հանդիպել են Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենին, արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների ներկայացուցիչներին, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Անն Լինդին և պաշտպանության նախարար Պիտեր Հուլտկվիստին։
«Ես ասացի, որ Ֆինլանդիան ունի ուժեղ մեծամասնություն ինչպես հասարակական կարծիքում, այնպես էլ խորհրդարանում, ինչը նշանակում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի առաջիկա շաբաթներին՝ գարնանը»,- ասաց նա։