Ճապոնիայում Կուրիլները ճանաչել են «Ռուսաստանի կողմից օկուպացված»
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը «Դիվանագիտության կապույտ գրքում» 19 տարվա մեջ առաջին անգամ «հյուսիսային տարածքները» (Հարավային Կուրիլները) «օկուպացված» է ճանաչել, հայտնում է NHK-ն։
Կապույտ գիրքը հրատարակվում է ամեն տարի 1957 թվականից, իսկ թարմացված տարբերակը ներկայացվել է ապրիլի 22-ին կառավարության նիստում։ Ճապոնիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ասել, որ այս ֆոնին դժվար է խոսել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների հեռանկարների մասին։
Գործակալության զեկույցում նշվում է, որ «հյուսիսային տարածքները Ճապոնիայի անբաժանելի մասն են, սակայն ներկայումս անօրինական կերպով օկուպացված են Ռուսաստանի կողմից»։