Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Եթե ուսանողությունը 2018-ին կանգնեց լավ երկիր ունենալու համար, ապա հիմա պարտավոր է ոտքի կանգնել երկիրը չկորցնելու համար․ Հուսիկ Արան ուսանողներին կոչ է անում ոտքի կանգնել (տեսանյութ)

Ազատության հրապարակում ընթացող ակցիային մասնակցող բանաստեղծ Հուսիկ Արան՝ Ֆելիքս Եղիազարյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում կոչ արեց ուսանողներին միանալ ընթացող պայքարին։

Նա օրինակ բերեց 1988թ․-ի շարժումը, որի շարժիչ ուժը հենց երիտասարդներն էին, ուսանողությունը։ Ընթանում էին դասադուլներ, նստացույցեր, որոնց մասնակիցներից մեկը հենց ինքն է եղել։

«2018թ․-ին, երբ սկսվեց «Թավշյա հեղափոխություն» կոչվածը, դարձյալ հաղթանակի նշույլներ երևացին, ելքը երևաց, երբ ուսանողությունը կանգնեց ոտքի։ Այդ ժամանակ իսկապես ուսանողությունը հարցադրում ուներ, ուզում էր ավելի լավ երկիր ունենալ, ուզում էր ավելի լավ պայմաններում ապրել, բարեկեցիկ և այլն։ Մենք այսօր արդեն մեր պետականությունն ենք կորցնում։ Մենք Արցախ աշխարհն են կորցրել և շարունակում ենք մնացածն էլ կորցնել։ Գիտեք՝ Արցախը կորցնելով՝ կորցնում ենք նաև Հայաստանը։ Պետականության հիմքում դրված է Արցախի ինքնորոշումը։ Այսօր մենք կանգնած ենք վտանգի առաջ։ Եվ այսօր ուսանողությունը դարձյալ պետք է ոտքի կանգնի, որովհետև Հայաստանի ապագան երիտասարդությունն է, ապագա Հայաստանի ճակատագիրը որոշողը դարձյալ երիտասարդությունն է։ Ուղղակի ուզում եմ կոչ անել դուրս գալ այս օրհասական, ճակատագրական պահին, որպեսզի մենք մեր ձեռքերով փրկենք մեր երկիրը միասին։ Եթե մենք 2018-ին ուզում էինք լավ ապրել, լավ պետություն ունենալ, ապա այսօր պետք է պայքարենք, որ պետությունը, պետականությունը չկորցնենք։ Եթե ուսանողությունը կանգնեց լավ երկիր ունենալու համար, ապա հիմա պարտավոր է ոտքի կանգնել՝ երկիրը չկորցնելու համար: Կանգնենք և փրկենք մեր երկիրը թրքացումից, փրկենք ուղղակի թշնամուն հանձելուց, որը մեկ վայրկյան առաջ չի վարանելու հողը, հայրենիքը մեզանից խլելու համար»,- ասաց Հուսիկ Արան։

Նրա խոսքով և՛ ինքը, և՛ բոլորը թշնամուն լավ են ճանաչում, ուստի պետք չէ հույսեր փայփայել՝ խաղաղության հետ կապված։ Եթե ուզում ենք խաղաղություն, ապա պետք է ուժեղ լինենք։ Եվ եթե ուզում ենք հարատև խաղաղություն, ապա պետք է ունենանք զինված բանակ։ Մեր խաղաղությունը մեր ուժի, մեր բռունցքի մեջ է։ Եվ սա հազարամյակներով է ասվել։ 

Հարցին, թե ուսանողությունը չի՞ գիտակցում պահի լրջությունը, թե՞ մոբիլիզացնող ուժ չկա, Հուսիկ Արան նշեց․ 

«Ես կարծում եմ՝ ուսանողները գիտակցում են։ Ես հաճախ եմ խոսում ուսանողների հետ, հանդիպում, շփվում, երբեմն ինձ որպես պոետ հանդիպումների են հրավիրում։ Ինչ-որ ուժ պետք է կոորդինացնի, մոբիլիզացնի և կազմակերպի այս ամենը։ Ես վստահ եմ՝ ուսանողությունը պատրաստ է իր վերջին ուժը, ճիգը ներդնել իր պետությունը, պետականությունը, հայրենիքը փրկելու համար։ Ուղղակի այդքանն է պետք․ համախմբեն, դուրս գան բուհերից, դասադուլներ անեն փողոցներում հրապարակներում և ասեն, որ Արցախը մեր երկիրն է, մեր տարածքն է։ Չմոռանանք, որ Մաշտոցն իր առաջին դպրոցները բացել է հենց Արցախում։ Այն ժամանակ ադրբեջանցի էլ չկար։ Ընդհանրապես թուրք հասկացություն էլ չկար։ Եթե պատմությունը թերթենք, կտեսնենք ամեն ինչ, որ Արցախը միշտ հայկական է եղել և վստահեցնում եմ, որ լինելու է հայկական։ Մենք այլընտրանք չունենք։ Այլընտրանքն այս փոքրիկ պատառը՝ Մեծ Հայքից, Փոքր Հայքից մնացած զրկվելն է»։ 

Հարցին, թե ունեք բանաձև Արցախը  հայկական պահելու, գրողը նշեց, որ Արցախը հիմա էլ հայկական է։ Արցախը ճանաչվել է ՄԱԿ-ի բանաձևով, միջազգայնորեն արդարացված և պատճառաբանված է։ Արցախն անօրինական ոչինչ չի արել։

«Մենք 1988 թ-ից մինչ օրս ոչ մի անօրինական բան չենք արել, թե հիմա իշխանությունները ոնց են փորձում ծուռ հայելու մեջ ներկայացնել, չեմ կարող ասել։ Այդպես չի եղել: Ուղղակի պետք է ուժեղ լինենք, պահենք ու պահպանենք Արցախը, ճանաչենք Արցախի անկախությունը, մեր ժողովրդի ինքնորոշումը։ Ի վերջո, ամեն հողի վրա ապրող ժողովուրդ՝ անկախ ազգությունից, ինքնորոշվելու իրավունք ունի թե՛ ըստ ՄԱԿ-ի, թե՛ ըստ միջազգային հանրություն կոչվածի։ Մենք որևէ հակաքայլ չենք արել, որպիսին այս իշխանություններն ուզում ենք ներկայացնել»,- ասաց Հուսիկ Արան և հույս հայտնեց, որ պայքարին էլի քաղաքացիներ կմիանան, քանի որ մենք լավ հասկանում ենք, որ ոչ միայն Արցախն ենք կորցնում, այլ նաև Հայաստանը։ Թշնամին և՛ Սյունիքում է, և՛ Գեղարքունիքում, և անգամ չի վարանում առաջ գալ։

Հեղ՝ Աստղիկ Հովհաննիսյան