5 սկզբունքների հիման վրա կստորագրվի խաղաղության պայմանագիր. Ալիև
«Ներկայումս երկու երկրի արտաքին գործերի նախարարները, գերատեսչությունները ձևավորում են աշխատանքային խմբեր, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում անհրաժեշտ է սկսել կոնկրետ բանակցություններ, և դա չպետք է հետաձգվի, քանի որ հինգ սկզբունքների հիման վրա կստորագրվի խաղաղության պայմանագիր»։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ համաձայնագրի տեքստը կարող է պատրաստվել և ստորագրվել մոտ ապագայում, իսկ հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ, այդ թվում՝ դիվանագիտական, կարող են հաստատվել։