Իրական ընդդիմությունը սկսում է ցանցային փողոցային գործընթաց. Նարեկ Սամսոնյան
Դիտեցի Իշխան Սաղաթելյանի տեսաուղերձը, որտեղ Իշխանը հայտարարում էր իրենց քաղաքական թիմի ծրագրերի, կամ ցանցային պայքարի նոր փուլի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Ըստ էության երկրի իրական ընդդիմությունը ազդարարում է փողոցային պայքարով ադրբեջանա-թուրքական իշխանություններից ազատվելու պատրաստակամության մասին:
Բոլորը գիտեն, որ ես փողոցային գործողությունների հավատավոր կողմնակից եմ և կարծում եմ, որ բացառապես փողոցային պայքարի ճանապարհով է հնարավոր փոփոխություն իրականացնել:
Ուստի՝ իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում փողոցային պայքարի դուրս եկած իրական ընդդիմությանը և կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, հետևորդներին նախ ապրիլի 23-ին մասնակցել ջահերով երթին, իսկ ապրիլի 25-ից դուրս գալ փողոց և չվերադառնալ տուն այնքան ժամանակ քանի դեռ այս չարիքի վերջը չենք տվել»: